ՄամուլՏեսանյութ

Ամուլսարի շահագործման դեմ ակտիվ պայքարողների մեծ մասը «Իմ քայլին» ձայն չի տվել. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)

Ամուլսարի շահագործման դեմ ակտիվ պայքարողների մեծ մասը «Իմ քայլին» ձայն չի տվել։ «Մի խմբի բավականին ակտիվ կերպով հետաքրքրում է հարցը, եւ մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնում։ Հիմա գիտեք՝ ինչ փուլում է։

Վարչապետը հարցրել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որը պետք է եզրակացություն տա՝ արդյոք Էլարդի փորձաքննությունը կամ որեւէ այլ իրողություն հիմք են տալիս գալու եզրակացության, թե՞ կարիք կա նոր ՇՄԱԳ–ի։ Շատ հիանալի է, որ այդ դիսկուրսը հայ հանրության մեջ կա եւ ընդհանրապես լավ կլինի, որ բոլոր կարեւոր հարցերում կարծիքների բախում լինի։

Սա առաջին փորձերից մեկն է, երբ այսպիսի լուրջ հարցի շուրջ հայհոյանքներին զուգահեռ նաեւ փաստարկված կարծիքներ ենք լսում, որոնք հանգամանորեն պետք է քննվեն, եւ այս երկխոսությունը մշտապես պետք է լինի»։

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով