Ազատ խոսք

«Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը»․ Շարմազանով

«Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավաղում է այն:

Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին:

1988թ. Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդելու մասին»:

Իսկ 1988թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:

Ի գիտություն Փաշինյանի ` նշեմ, որ Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին, այլ` 1988թ-ին:

Հապճեպ ստատուսներ գրելու փոխարեն ` պետության վարչապետին չէր խանգարի սովորել սեփական ժողովրդի պատմությունը:

Իսկ այսօր` 1991թ. սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է , որի տրամաբանական ավարտը հանդիսացավ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով Արցախւ անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ)»:

Share