Աշխարհ

ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում մահացել է հանրահայտ Super Mario խաղի կերպարի համար ոգեշնչում հանդիսացած Մարիո Սեգալեն

ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում մահացել է հանրահայտ Super Mario խաղի կերպարի համար ոգեշնչում հանդիսացած շինարարության ոլորտի գործարար Մարիո Սեգալեն, այս մասին գրում է Seattle Times-ը:

Գործարարը մահացել է Վաշինգտոնում, նրա կողքին են եղել իր ընտանիքի անդամներն ու մտերիմները: Հայտնի է, որ Սեգալեն միշտ խուսափել է փառքից՝ չցանկանալով, որ նրան հիշեն որպես հայտնի խաղի հերոս, այլ նախընտրել է ճանաչում ունենալ իր կատարած շինարարական նախագծերով:

Դեռևս 1970-ականներին Nintendo ընկերությունը, որը զբաղվում էր հայտնի խաղի նախագծի պատրաստմամբ, որպես պահեստ ծառայող տարածք վարձակալեցին գործարարից և հենց այդ ժամանակ որոշեցին խաղի հերոսին տալ հենց Սեգալեի կերպարն ու անունը:

Կիսվել նյութով