Աշխարհ

ԱՄՆ-ում գործող թուրքական «Mosaic» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղապանությունը

ԱՄՆ-ում գործող թուրքական «Mosaic» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղապանությունը

Ermenihaber.am-ի փոխանցմամբ մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար):

Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գյուլենի հանձնարարականով:

Շուրջ 20 հոգանոց հանձնաժողովը 3 տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։  

Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հիմնադրամը 3 տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։

«Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսություններ և քննարկումներ են այցելել օսմանյան և հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

mosaic
Կիսվել նյութով