Աշխարհ

ԱՄՆ-ում ամեն օր ծնողների մեղքով 5 երեխա է մահանում

ԱՄՆ-ում ամեն օր ծնողների մեղքով 5 երեխա է մահանում

Ամերիկան առաջին տեղն է զբաղեցնում զարգացած տնտեսությունների շարքում մանկահասակ երեխաների մահացության թվով: Այսպիսի տվյալներ է ներկայացնում ԱՄՆ-ի Child Help ոչ կառավարական կազմակերպությունը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը:

ԱՄՆ ազգային վիճակագրական ծառայությունը փաստեր է ներկայացնում ծնողական պարտականությունների թերացման կամ բռնությունների դեպքերի մասին՝ սկսած 1998-ից: Դինամիկան ցուցադրում է դաժան վերաբերմունքի կամ անուշադրության հետևանքով մանկական մահացության աստիճանական աճ:

1998 թ. մեծահասակների մեղքով ամեն օր մահացել է է միջինը 3 երեխա, սկսած 2008-ից՝ 4, իսկ 2018-ից հետո՝ 5 երեխա:

Ֆիզիկական բռնության հետևանքով մանկական մահացության մասնաբաժինը այդ վիճակագրության մեջ կազմում է 17,6%, 78% դեպքերում երեխաները դարձել են ծնողների անուշադրության ու անփութության զոհ: Մահացած երեխաների շուրջ 80%-ը եղել են մինչև 4 տարեկան:

Child Help-ի պնդմամբ՝ դեպքերի կեսում մանկական մահացության ժամանակ չի նշվում, որ դեպքը տեղի է ունեցել ծնողների մեղքով:

Կիսվել նյութով