Աշխարհ

ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը

ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը

ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերներին խնդրել են չհրապարակել Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է GazetaRu-ն։

Միաժամանակ Պետդեպարտամենտի աշխատակիցը չի բացառել, որ Մոսկվան կարող է հրապարակել փաստաթուղթը։

amn palat

Նա նշել է, որ ամեն դեպքում ռուսական նախաձեռնությանը դիվանագիտական պատասխան տալն իմաստ ունի, թեև այն չի համապատասխանի Ռուսաստանի պահանջներին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ հաջորդ շաբաթ ամերիկյան կողմը գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։

Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։

Կիսվել էջում