Աշխարհ

ԱՄՆ-ի սուզանավը մտել է ՌԴ-ի տարածքային ջրեր․ հատուկ միջոցներ են կիրառվել

ԱՄՆ-ի սուզանավը մտել է ՌԴ-ի տարածքային ջրեր․ հատուկ միջոցներ են կիրառվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավը հատուկ միջոցներ է կիրառել ամերիկյան ատոմային սուզանավի դեմ, որը, ռուսական գերատեսչության պնդմամբ, մտել է երկրի տարածքային ջրեր Կուրիլյան կղզիների շրջանում, գրում է Shantnews-ը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Մոսկվայի ժամանակով 10:40-ին Կուրիլյան կղզիների մոտ անցկացված զորավարժությունների ժամանակ:

Ռուս զինվորականների տվյալների համաձայն՝ այնտեղ հայտնաբերվել է «Վիրջինիա» դասի ամերիկյան սուզանավը։ Նրա անձնակազմին հրամայել են անմիջապես ջրի երես դուրս գալ, սակայն սուզանավը պահանջը չի կատարել։

suzanav

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ դրանից հետո զինվորականները համապատասխան միջոցներ են կիրառել, սակայն չեն հստակեցրել, թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղյակ է Կուրիլյան կղզիների մոտ ամերիկյան ատոմային սուզանավի հետ կապված իրավիճակի մասին հաղորդագրություններից, սակայն առայժմ չի կարող հաստատել միջադեպի մանրամասները:

Այս մասին շաբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք տեղյակ ենք Խաղաղ օվկիանոսում ծովային միջադեպի մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններից։ Մենք այս պահին չենք կարող հաստատել այդ հաղորդագրությունների մանրամասները», – ասել է նա ։

Կիսվել էջում