Աշխարհ

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգն արգելել է TikTok-ը

Մոնտանայի նահանգի իշխանություններն ԱՄՆ-ում առաջինը լիովին արգելել են TikTok սոցիալական ցանցը, համապատասխան օրենքը չորեքշաբթի ստորագրել է նահանգապետ Գրեգ Ջանֆորտեն։

«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից Մոնտանայի բնակիչների անձնական տվյալների պաշտպանության համար ես արգելել եմ TikTok-ը Մոնտանայում»,- գրել է նա Twitter-ում։

Նոր օրենքի համաձայն, որը տեղի օրենսդիր մարմինն ընդունել է ապրիլին, նահանգի տարածքում արգելվում է  TikTok բջջային հավելվածի ներբեռնումը։

Այսպիսով, Apple եւ Google ընկերություններն իրենց հավելվածների խանութներում պետք է փակեն հավելվածների ներբեռնման հասանելիությունը, այլապես նրանց տուգանքներ են սպառնում։ Արգելքը գործելու է հունվարի 1-ից։

Կիսվել էջում