ԱշխարհՏեսանյութ

Ամերիկացիները դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիաներ անելով (տեսանյութ)

Ամերիկացիները դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիաներ անելով

Ինչպես տեղեկացնում է Fox News-ը՝ ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են, մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով չեղարկել կարանտինն ու վերադառնալ բնականոն կյանքին:

Հարյուրավոր ամերիկացիներ են դուրս եկել ցույցերի Կենտուկիում, Մերիլենդում, Միչիգանում, Օհայոում, Տեխասում: Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ հիմնականում ցույցերին մասնակցել է նախագահ Թրամփի ընտրազանգվածը:

Ցուցարարները պահանջել են թույլատրել՝ վերադառնալ աշխատանքի, պնդելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են:

Վերջին մեկ ամսում աշխատանքից զրկվել է շուրջ 22 միլիոն ամերիկացի:

Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ փուլ առ փուլ կհանվեն սահմանափակումերը 29 նահանգում: Կարանտինային մեղմացման հասնելու համար նահանգում երկու շաբաթ շարունակ պետք է արձանագրվի COVID-19-ով վարակվածության աճի նվազում:

Կիսվել էջում