Մամուլ

«Ամերիաբանկ»-ը վաճառվում է, գնորդը՝ «Bank of Georgia»-ն է

«Ամերիաբանկ»-ը վաճառվում է, գնորդը՝ «Bank of Georgia»-ն է

Մեծ Բրիտանիայում գրանցված «Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) տեղեկացնում է, որ հայկական բանկը ձեռք բերելու պայմանավորվածություն ունեն։

«Գործարքի վերջնական ավարտից հետո «Ամերիաբանկը» կշարունակի խմբի կազմում աշխատել գործող մենեջմենտով: Միևնույն ժամանակ ընկերությունը կպահպանի իր սեփական ապրանքանիշը»,– նշվում է հաղորդագրությունում։

«Ամերիաբանկ»-ի 49 տոկոսի բաժնետերը գործարար, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանն է։ Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառվում են։

Նշվում է, որ վրացական կողմը վճարելու է 303,6 մլն դոլար:

Ինչ վերաբերում է «Վրաստանի բանկին», ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն:

«Վրաստանի բանկը» տեղեկացնում է՝ նախատեսում են գործարքն ավարտին հասցնել հաջորդ ամիս։

Կիսվել էջում