Մամուլ

«Ամեն օր արթնանում և ասում ենք՝ վայ, ես ինչ կրակոց էր, ես ինչ ձայներ են». արցախցի մոր նամակը

«Ամեն օր արթնանում և ասում ենք՝ վայ, ես ինչ կրակոց էր, ես ինչ ձայներ են». արցախցի մոր նամակը

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը հրապարակել է Արցախի Կիչան գյուղի մանկավարժ Վիոլետտա Մկրտչյանի նամակը՝ ուղղված Արցախի իշխանությանը:

«Այսպես չի կարող շարունակվել: Սա ի՞նչ վիճակ է։ Թող մեր նախագահը, մեր պատգամավորները ոչ թե խոսեն, այլ գործեն, աշխատեն։

Ժողովուրդը մեղք են:

Որպես մանկավարժ, որպես մայր ծնող եմ ասում, ու ասածներիցս բառ անգամ չջնջեք: Կներկայացնեք նախագահին, թող լսի, թող լսի գյուղի բնակիչների մտահոգությունները:

Շրջափակում է, հասկացանք, ուտելիք չկա, լույս, գազ չկա, դիմանում ենք, գոյություն ունենում ենք, բայց զոհերին, պատերազմին դժվար է դիմանալ:

4 հոգու կորուստը իմ ցավն է, մեր բոլորիս ցավն է։ Հերիք է…

Ամեն օր արթնանում և ասում ենք վայ, ես ինչ կրակոց էր, ես ինչ ձայներ են: Երեխուն դպրոց վախենում ենք ուղարկենք:

Եթե հանկարծ պատերազմը սկսվի ի՞նչ ենք անելու։ Ու՞ր ենք տանելու մեր երեխաներին։

Դուք հիմա չպիտի գաիք, դուք պայթյունների ժամանակ պիտի գաիք, որ տեսնեիք մեր ապրումները, մեր երեխաների ապրումները։

2020-ի պայթյունները հիշում եք չէ՞ Ստեփանակերտում: Այ էդ նույն վիճակն էր գյուղում։

Ամուսինս տանը չէր։ Դիրքերում էր։ Ես ու տղաս էինք տանը։ Գրկել էր ինձ, ասում էր.

-Մամ, մի վախեցիր, մի վախեցիր։

Հերիքա, էլ դիմանալու չի։ Անընդհատ կորուստ, կորուստ…

Իննսունականներին դիմանում էինք, որովհետև գաղափար կար, հաղթանակ կար, իսկ հիմա ծախված է ամեն ինչ, ծախված…»:

Մանկավարժ, երեք երեխաների մայր՝ Մկրտչյան Վիոլետտա

Կիսվել էջում