Մամուլ

«Ամեն ինչ պարզ էր հոկտեմբերի սկզբին». ԱՀ նախագահն ասել է` ինչու չի կանգնեցվել պատերազմը

«Ամեն ինչ պարզ էր հոկտեմբերի սկզբին». ԱՀ նախագահն ասել է` ինչու չի կանգնեցվել պատերազմը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

Այս մասին նա ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

արայիկ հարությունյան

Հարությունյանը խոսել է պատերազմի, դրա հետևանքների ու ստեղծված իրավիճակի մասին:

Նա նշել է, որ պետք է դասեր քաղել 90-ականների սխալներից և կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով