Շոու-բիզնես

«Ամեն ինչ ծռվել է, իսկ շտկող չկա, որովհետև ոչ ոք իր տեղում չի»․ այսօր Լևոն Շարաֆյանի ծննդյան օրն է

«Ամեն ինչ ծռվել է, իսկ շտկող չկա, որովհետև ոչ ոք իր տեղում չի»։ Այսօր Թատրոնի ու կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի ծննդյան օրն է՝ 73-րդ տարեդարձը։

Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է 26 ֆիլմերում և սերիալներում, հանդես եկել 11 ներկայացումներում:

1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական բաժիններում։ 1970-1972 թվականներին աշխատել է Կիրովականի Աբելյանի անվան պետական թատրոնում։ Բեմադրել է Ուստնովի և Տաբակովի «Ձյունանուշիկն ու 7 թզուկները», Պապայանի «Երևանյան վարդեր», Ֆրանկի «Շրջադարձ» պիեսները։

1972-2001 թթ. եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 2001 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի անդամ է։

Թատրոնում կատարած դերերից են՝ «Համլետ»` Պոլոնիուս, «Ռոﬔո և Ջուլետ»` Կապուլետ, «Ռիչարդ 3-րդ»` Հաստինգս, «Հուլիոս Կեսար»` Անտոնիուս, «Հիսուս Նազովրեցի»` Կայափա, «Մեծապատիվ մուրացկաններ»` Մանուկ աղա…

Նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝ «Հեղկոﬕ նախագահը», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Մենավոր ընկուզենի», «Կարոտ», «Կյանքի լավագույն կեսը», «Շնչառություն», «Քանի դեռ ապրում ենք…»:

Կիսվել նյութով