Շոու-բիզնես

Ամենավատն այն է, որ մենք այդպես էլ չսովորեցինք քաղաքակիրթ կեցություն, առանց վիրավորանքի քննարկում

Ամենավատն այն է, որ մենք այդպես էլ չսովորեցինք քաղաքակիրթ կեցություն, առանց վիրավորանքի քննարկում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Երևանում համատարած աղբի հոտ է: Հետաքրքիր է հետևել մեկնաբանություններին. էլ գող փիսո, էլ քաչալ շուն…) բարոյականություն, քաղաքականություն, էլ իմ մասին ով ինչ ապատեղեկատվություն ուներ` գրեց) , ով ինչից նեղսրտություն ուներ` գրեց:

Լոսից մի օր Երևան չեկածները ուղարկում են Երևանում շոգի կամ հոտի մասին խոսողներին` Բաքու, որպես դավաճանների))) մյուսները հիշում են, որ 80- ականներին էլ վատ էր… որոշները հիշում են, որ ես ընդհանրապես տգեղ եմ ու ապրում եմ դրսերում))) ( դե հա, Կոմիստասը գլոբուսից դուրս ա) ու էդպես անընդհատ…. կարևորը լուրջ դեմքով վիրավորելն է, թաղելն ու «դավաճան» փնտրելը)))) 

Հ.Գ. Յուրաքանչյուրի` այստեղ գրած «գնահատականը» իր իրական դեմքն է, լինի կեղծ օգտատեր թե երեք երեխաների նկարով իրական մարդ: Այո, աղբի հոտ է: Ու դա վատ է: Բայց ամենավատն այն է, որ մենք այդպես էլ չսովորեցինք քաղաքակիրթ կեցություն, առանց վիրավորանքի քննարկում կամ ի վերջո դիմացինի կարծիքը հարգել` որքան էլ, որ այն ցավալի լինի: 

Ի դեպ Աբովյան փողոցի վրա մաքուր ու դատարկ աղբամաններ էին, բայց հոտը նույնքան անտանելի: Երևի պետք է շոգ երկրների փորձառությունից օգտվել, որտեղ, որ նույնքան շոգ է, ավելի մարդաշատ, բայց աղբի հոտ չեմ զգացել»:

Կիսվել էջում