ՄամուլՏեսանյութ

Ամենահարուստ հայաստանցին Քոչարյանն է. հարցում

Ամենահարուստ հայաստանցին Քոչարյանն է. հարցում

Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ։ Սակայն գաղտնիք չէ նաև, որ հասարակությանը հետաքրքրում է՝ ովքեր են աշխարհի և իրենց երկրի ամենահարուստ մարդիկ, և որքան է նրանց կարողությունը։

Հայաստանում նույնպես այս հարցի պատասխանը շատերը կցանկանային լսել։

Oragir.News-ը անցորդներց փորձեց հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ով է Հայաստանի ամենահարուստ մարդը։

Հարցվածների մի մասը կեսկատակ նշեցին, որ ամենահարուստն իրենք են, մի քանիսն էլ ասացին, որ Հայաստանի ամենահարուստ մարդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Քաղաքացիների մի մասի կարծիքով՝ ամենահարուստը Գագիկ Ծառուկյանն է, ով հարստացել է գործարարությամբ։

««Անվարատնիկ» եկավ, հարստացավ, բոլորիս էլ հայտնի է ինչպես»,- այսպես կարծիք հայտնեց մի կին, ով վստահ էր, որ ամենահարուստ մարդը Քոչարյանն է։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Կիսվել էջում