ԺամանցՇոու-բիզնես

«Ամենաէժան գնումս ջինսե տաբատն է՝ 7. 000 դրամ, իսկ ամենաթանկը՝ կոշիկը՝ 100.000 դրամ». «Միսս տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյան

«Ամենաէժան գնումս ջինսե տաբատն է՝ 7. 000 դրամ, իսկ ամենաթանկը՝ կոշիկը՝ 100.000 դրամ». «Միսս տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյան

Tert.am Life-ը գրում է․ Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է «Միսս տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյան ին: Նրանից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ ոճի հագուստ է հագնում առօրյայում: Դայանայի խոսքով՝ որքան էլ տարբեր ոճերի հագուստ է սիրում, սպորտային հագուստ այնքան էլ չի նախընտրում:

«Թեկուզ առօրյայում էլեգանտ ոճն եմ նախընտրում: Ամեն ինչ տրամադրությունիցս է կախված, բայց լայն հագուստ շատ հազվադեպ եմ հագնում, սիրում եմ կառուցվածքս ընդգծող հագուստ հագնել: Սպորտային հագուստ ևս սիրում եմ, բայց ոչ առօրյայում, հագնում եմ մարզասրահում և այնտեղ դա կանացի է դիտվում, բայց նույնը առօրյայում կանացի չի լինի:

Դայանա Դավթյան

Այսօրվա նորաձևությունը չեմ սիրում, և դրանով չեմ առաջնորդվում, հիմա նորաձև համարվող լայն վերնաշապիկներից ես չունեմ: Ամեն մարդ պետք է հագնի այն, ինչ իրեն է սազում: Ես միշտ էլ օվերսայզ հագուստ չեմ սիրել, թեև կարող է մեկը լինել, որ ինձ շատ դուր գա և հագնեմ»,- ասաց նա:

Ըստ Դայանայի՝ սիրում է, երբ զգեստները կամ կարճ են կամ էլ գրգռաճեղք ունեն: «Եթե նույնիսկ զգեստն ամբողջովին փակ լինի, պետք է կազմվածքն ընդգծի, յուրահատկություն ունենա: Իմ կարծիքով՝ այն զգեստի մեջ, որում աղջիկն իրեն լավ է զգում, նա կարող է կանացի համարվել»,- նշեց նա:

davtyan dayana

Գեղեցկուհու տիտղոսակիրն ընդգծեց, որ գնումներ շատ է սիրում, խանութներ հաճախ է գնում, բայց խանութներով երկար պտտվել չի սիրում: «Եթե տրամադրություն չեմ ունենում, գնումները տրամադրությունս բարձրացնում են:

Սիրում եմ գնել հատկապես կոկտելային զգեստներ: Երբ խանութ եմ գնում, այն, ինչ ինձ միանգամից դուր է գալիս, վերցնում եմ՝ ի տարբերություն մայրիկիս, ով սիրում է երկար պտտվել ու դրանից չի հոգնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով