Ժամանց

Ամենաանսովոր և բարձր վարձատրվող աշխատավարձերը

Ամենաանսովոր և բարձր վարձատրվող աշխատավարձերը

Forbes ամսագիրը կազմել է անսովոր և ԱՄՆ-ում բարձր վարձատրվող մասնագիտությունների վարկանիշային աղյուսակը, որում հայտնվել է նաև զմռսողը, հոթ-դոգ վաճառողը, «կենդանի մանեկեն»-ը: Մասնագիտությունների ամբողջական ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում:

Forbes-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ում զմռսողի տարեկան աշխատավարձը կազմում է միջինը 44 հազար դոլար: Հոթ-դոգ վաճառողը տարեկան ստանում է 30-100 հազար դոլար, իսկ «կենդանի մանեկեն»-ը, որը հագուստ է ցուցադրում, մինչև 100 դոլար՝ մեկ ժամի դիմաց:

Ամսագրի վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաև պաղպաղակ համտեսողը (տարեկան միջինը 56 հազար դոլար աշխատավարձ), հուղարկավորության հարցերը կարգավորողը (տարեկան միջինը 80 հազար դոլար), գնումների հարցերով օգնականը (personal shopper՝ 25-100 հազար դոլար) և ճամփորդական նավերում անիմատորը (ամսական 3000-4500 դոլար՝ գումարած սննդի ծախսերը):

Կիսվել նյութով