ՄամուլՏեսանյութ

Ամանորը դիրքերում. ժամկետային զինծառայողները զարդարում են տոնածառը (Տեսանյութ)

Ամանորը դիրքերում. ժամկետային զինծառայողները զարդարում են տոնածառը (Տեսանյութ)

Ավանդույթի համաձայն տոնական եղեւնու ճյուղերին  խաղալիքներկախելիս երազանքներ են պահում: Առաջնագծում զինվորի ու սպայի միակ երազանքը խաղաղությունն է, այն խաղաղությունը որը պետք է վերահաստատվի միայն մեր հաղթանակով:

Առաջնագծում եւ դեպի մարտական հենակետեր տանող ճանապարհներին, հաճախ հակառակորդի անմիջական դիտարկման ներքո շուրջօրյա ինժեներական աշխատանքներ են իրականացվում:

Զորամասի հրամանատար Հրություն Ամիրխանյանի խոսքով, մեր խաչն է, պետք է պատվով կրենք:

dirq

«Եվ կենցաղային առումով, եւ ինժեներական աշխատանքների առումով դիրքը բերվել է այն վիճակին, որ դիրքի անձնակազմը կարողանում է այնտեղ մնալ եւ հերթապահություն իրականացնել՝ անվտանգությունն ապահոված վիճակում: Վրանի տեսքով կացարան այլեւս չկա: Կամ քարե շինություններ են, կամ մոդուլային տնակներ, կամ վագոն տնակներ»,-ասաց նա:

Ժամկետային զինծառայողներից մեկն էլ նկատեց. «Էստեղ կանգնած իմ մորը, իմ քրոջն եմ պաշտպանելու, որ իրենք հանգիստ Նոր տարի նշեն»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում