ՄամուլՏեսանյութ

«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը»․ Վահան Քերոբյան

«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը»․ Վահան Քերոբյան

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը, ասել է․

«Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է և որևէ շինարարության մասին խոսք չի գնում։ Բնականաբար, այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի»:

hatis averum

Շարունակելով խոսքը, պաշտոնյան ասել է․ «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է:

Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով