Ազատ խոսք

«Աղքատ, հիվանդ մարդը չի կարող հպարտ քաղաքացի լինել». Ոսկան Սարգսյան

«Աղքատ, հիվանդ մարդը չի կարող հպարտ քաղաքացի լինել». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Նախորդ իշխանության օրոք սահմանվեց, որ պետակյան հիմնարկությունների աշխատողները կարող են օգտվել սոցիալական եւ առողջապահական ծառայություների ապահովագրական փաթեթներից։

Մասնավոր որոշ հիմնարկությունների աշխատակիցներ եւս օգտվում են այդ փաթեթներից, սակայն բնակչության ստվար մասը զրկված է դրանցից։

Հարկ է սահմանել բոլոր քաղաքացիների պարտադիր բժշկական ապահովագրություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից արտաբերվող «հպարտ քաղաքացիներ» արտահայտությունը լոկ խոսքեր, ձեւական չհնչի։ Աղքատ, հիվանդ մարդը չի կարող հպարտ քաղաքացի լինել»։

Կիսվել էջում