Աշխարհ

Աղջկա ընկերն այդպես էլ չեկավ ժամադրության, թողնելով նրան գիշերային փողոցում՝ մենակ ու անպաշտպան

Տաքսու վարորդը նկատեց փողոցում մենակ կանգնած աղջկան, մոտեցավ և առաջարկեց տուն հասցնել։ Երբ աղջիկն ասեց, որ գումար չունի, վարորդը մեծահոգի գտնվեց ու ասեց, որ երբ տեղ հասնեն, այն ժամանակ հարազատները կվճարեն։ Երիտասարդ աղջիկը համաձայնվեց և նստեց մեքենան։

Ճանապարհին վարորդն հարցրեց աղջկան, թե ի՞նչ եր անում մենակ փողոցում, չէ որ այդ ժամին վտանգավոր է։ Աղջկը պատմեց, որ ժամադրված էր իր ընկերոջ հետ, ով այդպես էլ չեկավ, դրա համար էլ մենակ է մնացել։

Երբ տեղ հասան, աղջիկը խնդրեց վարորդին սպասել 5 րոպե, որպեսզի իր տան անդամներից որևէ մեկը գա և վճարի։ Ինչպես շատ հաճախ պատահում է, այս անգամ էլ ոչ ոք այդպես էլ չեկավ։

Երկար սպասելուց հետո վարորդն իջավ մեքենայից, մոտեցավ ու թակեց այն տան դուռը, որտեղով մտել էր աղջիկը։ Դուռը բացեց մի ծերունի՝ ով լսելով վարորդի պատմությունը, թե այս տուն մի աղջիկ մտավ, ով պետք է վճարի ինձ՝ իրեն տեղ հասցնելու համար, վստահեցրեց վարորդին, որ ինքն այդ տանը մենակ է ապրում։ Եվ որպեսզի վարորդն հավատա իրեն, թույլ տվեց ներս մտնել և համոզվել դրանում։

Երբ վարորդը ներս մտավ, սենյակներից մեկում տեսավ այն աղջկա լուսանկարը, ում քիչ առաջ իր մեքենայով բերեց այս տուն։ Վարորդի լեզուն պապանձվեց, երբ ծերունին պատմեց, որ այդ լուսանկարի աղջիկն իր աղջիկին է, ով մահացել է 10 տարի առաջ՝ ավտովթարից, այն նույն տեղում, որտեղից վարորդը նկատել և վերցրել էր աղջկան։

Վարորդը չհավատալով այս ամենին՝ փնտրեց ամբողջ տան մեջ այդ աղջկան, բայց այդպես էլ չգտավ, ոչ աղջկան, ոչ էլ մեկ այլ մուտք, որով աղջիկը կկարողանար դուրս գալ։

Հայրն այս ամենից հետո սկսեց արտասվել և հույսով լցվել, որ հնարավոր է մի օր էլ ինքը տեսնի իր աղջկան․․․

Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am

Կիսվել նյութով