Շոու-բիզնեսՏեսանյութ

«Աղջիկս երջանիկ է». Մենչը՝ դստեր անակնկալ ամուսնության առաջարկի մասին (Տեսանյութ)

«Աղջիկս երջանիկ է». Մենչը՝ դստեր անակնկալ ամուսնության առաջարկի մասին (Տեսանյութ)

Bravo.am-ը գրում է․ Դերասան, պրոդյուսեր եւ հաղորդավար Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնության առաջարկություն է ստացել ընկերոջից՝ Անդրանիկից: Մենչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ անակնկալն իր դստերն արվել է Սարգիս Եղիազարյանի՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգի ժամանակ:

«Հատուկ Էլինայի համար Սարգիսը երգ է գրել. «Նա Էլինա» կոչվող երգի ժամանակ էլ հենց բեմում տեղի է ունեցել ամուսնության առաջարկությունը»,- պատմել է Մենչը:

Խոսելով աղջկա ընտրյալի մասին՝ նա ասել է. «Անդրանիկն ու Էլինան այժմ միասին են սովորում քոլեջում: Նրանք ծանոթացել են իմ տղայի եւ Անդրանիկի փոքր եղբոր միջոցով. նրանք ընկերներ են եւ սովորում են նույն դպրոցում»:

mench dustr

Ասում է՝ խոսքերով չի կարող արտահայտել իր զգացողությունները. «Ուրախություն, տխրություն, հպարտություն եւ էլի լիքը բաներ եմ զգում: Հաստատ զգում եմ, որ աղջիկս երջանիկ է»:

Հետաքրքրվել ենք նաեւ, թե երբ են նախատեսում նշանադրությունն ու հարսանիքը. «Անելիքները դեռ չենք պլանավորել: Հարսանիքի մասին խոսելը շուտ է. երկուսն էլ շատ անելիքներ ունեն, դեռ պետք է համալսարան ընդունվեն»,-ասել է Մենչը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով