Շոու-բիզնես

Աղոթք առ Աստված… Հայկ Հովհաննիսյանը հուզիչ հրապարակում է արել բաժանումից հետո

Վերջին օրերին մեդիադաշտում ակտիվորեն քննարկվում են դերասաններ Անահիտ Մանուկյանի և Հայկ Հովհաննիսյանի բաժանման մասին լուրերը։

Այս տեղեկությունը շատերի համար եղավ անսպասելի և տխրեցնող, հատկապես հաշվի առնելով, որ երկրպագուները մեծ հետաքրքրությամբ հետևում էին նրանց հարաբերություններին և սպասում էին հարսանիքի մասին լուրերին։

Թեև զույգը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սոցիալական ցանցերում տեղի ունեցած փոփոխությունները ուշադրություն են գրավել․ Հայկ Հովհաննիսյանը որոշ ժամանակով հեռացրել էր իր լուսանկարները և էջում սև ֆոն տեղադրել։

Մի քանի օր անց դերասանը նոր հրապարակում է արել՝ կիսվելով «Հայր մեր» աղոթքով տեսանյութով, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես ներքին ապրումների արտահայտություն։

Հրապարակումից հետո նկատվում է, որ Հայկ Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է սոցիալական հարթակներում։

Թե ինչպես կզարգանա այս պատմությունը, առայժմ պարզ չէ, սակայն այն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում