Մամուլ

Աղդամում կտեղակայվի թուրքական 60 հոգանոց զորախումբ

Աղդամում կտեղակայվի թուրքական 60 հոգանոց զորախումբ

Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։

Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարին: Այս նպատակով արդեն իսկ Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում (Ակնա) ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։

Առաջիկայում թուրք զինծառայողների թիվը կավելանա՝ հասնելով 60-ի։

Կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սարքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։

Նշվում է, որ բացի կենտրոնում գործունությունից, Թուրքիայի ԶՈւ-ն նաև աջակցելու է Ադրբեջանին՝ «մարդասիրական օգնության» և ականզերծման աշխատանքների տեսքով։

Share