Աշխարհ

Աղբամանում գտած նորածնի մորը ձերբակալել են

Աղբամանում գտած նորածնի մորը ձերբակալել են

Նովոսիբիրսկում քննիչները ձերբակալել են 22-ամյա մի կնոջ՝ նորածին երեխային սպանելու փորձի կասկածանքով, գրում է РИА Новости-ն։

Քննիչը հարցաքննել է կասկածյալին և վկաներին, նշանակվել են անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ։ Կնոջը բերման են ենթարկել և մեղադրանք է առաջադրվել նորածնի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցն է քննարկվում։

ՔԿ-ից հայտնել են, որ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխային հայտնաբերել են աղբարկղում, երբ դրսում ցերեկը -25 աստիճան սառնամանիք էր։

Կիսվել էջում