Մամուլ

Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից

Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից

Bavnews.am-ի տեղեկություններով Աղավնոյի հայկական տների լույսերը մարում են, իսկ գյուղը երեկվանից զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից:

Տարհանվող գյուղի 177 բնակիչները տեղեկացվել էին, որ օգոստոսի 20-ից ջուր, հոսանք, կապ անջատվելու են, բացատրել էին՝ Աղավնոն օգոստոսի 25-ին է հանձնվելու Ադրբեջանին, բայց ենթակառուցվածքներն էլ պետք է տարհանվեն, ամեն ինչ ավելի արագ է տեղի ունենում։

Գյուղից հեռացած կանայք այժմ կապ չեն կարողանում հաստատել Աղավնոյում մնացած իրենց տղամարդկանց հետ։

Կիսվել նյութով