Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնել է պեկինյան վիրուսի եվրոպական ծագման հնարավորության մասին

ԱՀԿ-ն հայտնել է պեկինյան վիրուսի եվրոպական ծագման հնարավորության մասին

Պեկինյան վիրուսի շտամը իսկապես նման է եվրոպականին, ասել է ԱՀԿ Արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Քերկխովան:

Իր հերթին, ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ընդգծել է, որ սա չի նշանակում, որ վիրուսը կարող էր ի սկզբանե գալ Եվրոպայից: «Մենք պետք է զգույշ լինենք, երբ խոսում ենք վիրուսի եվրոպական շտամի մասին:

Ամբողջ աշխարհում պտտվում են վիրուսի մի քանի տարատեսակներ: Օրինակ, Նյու Յորքում հայտնաբերված ցանկացած վիրուս կարող է եվրոպական ծագում ունենալ: Նույնիսկ Ճապոնիայում կան դեպքեր, երբ վիրուսը ներմուծվել է Եվրոպայից։

Բայց դա չի նշանակում, որ վիրուսը գալիս է Եվրոպայից», – շեշտել է նա: Ըստ ԱՀԿ֊ի՝ Պեկինում հայտնաբերված վիրուսը նույնպես կարող է ներմուծված լինել Եվրոպայից։

Կիսվել էջում