Աշխարհ

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է՝ ամբողջ աշխարհին «բարոյական աղետ» է սպառնում

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է՝ ամբողջ աշխարհին «բարոյական աղետ» է սպառնում

Աշխարհը մոտենում է բարոյական աղետի, քանի որ տարբեր երկրների բնակիչներին հավասար պայմաններում COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու ծրագիրը ձախողման վտանգի տակ է: Այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Ես պետք է անկեղծ լինեմ. աշխարհը գտնվում է բարոյական աղետի եզրին, և դրա գինը կլինի մարդկային կյանքն ու ապրուստի միջոցներն աշխարհի ամենաաղքատ երկրներում»,- ասել է Գեբրայեսուսը։

covid 19

ԱՀԿ-ի ղեկավարը ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն 49 հարուստ երկրների բնակիչներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 39 միլիոն չափաբաժին են ստացել, միևնույն ժամանակ ամենաաղքատ պետություններից մեկում ընդամենը 25 պատվաստում է կատարվել:

Կիսվել նյութով