Մամուլ

Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ հատվածներ ականապատված են

Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ հատվածներ ականապատված են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ  կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի որոշ հատվածներ ականապատել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այս պահին օդանավակայան են ժամանում «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները, պարեկային ոստիկանության Երևանի գնդի և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

zvartnots airport

Այս պահին տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, ԱԻՆ-ի ինժեներական ջոկատն ու կինոլոգիական խումբը:

Մանրամասները՝ քիչ ուշ

Կիսվել նյութով