Աշխարհ

Ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցի քննարկման մասին: Նա այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։

ստանիսլավ զաս պուտին

«Այս տարածաշրջանում ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցը»,- ասել է Զասը: Նրա խոսքով՝ արդեն երկխոսություն է ընթանում հակամարտող կողմերի միջև։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղապահների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ:

Կիսվել էջում