Մամուլ

«Ականատես ենք եղել՝ ինչպես եք ձեր մերձավորներին նվիրաբերում Երևանին պատկանող գույքը». Զարուհի Փոստանջյանը՝ Նաիրա Նահապետյանին

Երևանի ավագանու այսօրվա նիստում դիմելով ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանին՝ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ «ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, որպեսզի անօթևան քաղաքացիներն ունենան սոցիալական բնակարաններ»:

Փոստանջյանը նշեց, որ Երևանում գործում է ընդամենը մեկ կացարան, որը Վարդաշենում է ու անմխիթար վիճակում, և որի միջոցները տրամադրվում են մասնավոր հիմնադրամների կողմից:

«Ավագանու նիստերի ընթացքում ականատես եղանք` ինչպես եք Դուք ձեր մերձավորներին, ՀՀԿ-ին մոտ կանգնած աստղերին, դերասաններին նվիրաբերում Երևանին պատկանող գույքը, որն անարդար է, երբ կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարիք ունեն տանիքի»,- շարունակեց ավագանու անդամը:

«Այն, ինչ Դուք եք ձեռնարկելու, նույն բանն էլ ես եմ ձեռնարկելու»,- պատասխանեց Նահապետյանը:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով