ՄամուլՏեսանյութ

ԱԽ քարտուղարի աղմկահարույց հայտարարությունը Օնիկ Գասպարյանի մասին (Տեսանյութ)

ԱԽ քարտուղարի աղմկահարույց հայտարարությունը Օնիկ Գասպարյանի մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Civilnet-ին ծավալուն հարցազրույց էր տվել, որի ընթացքում անդրադարձել է պատերազմին վերաբերող մի շարք հարցերի:

Այժմ համացանցում տարածվում է հարցազրույցից մի հատված, որտեղ Գրիգորյանը հայտարարում է, թե «պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը»:

«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին և խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով եւ F-16-երի խնդիրների մասին, խոսեց Թուրքիայից Ադրբեջանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին, խոսեց հայկական կողմից «Սմերչ» համակարգերի հաջող օգտագործման մասին, խոսեց Ջաբրայիլում շատ փոքր հաջողությունների մասին:

Նա նաև ասաց, որ ռազմաճակատում ռազմական իրավիճակի որևէ փոփոխություններ չկան, և բանակը կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները:

onik gasparyan

Այսինքն՝ պատերազմի ընթացքի մասին զեկույցը ոչ մի կերպ չի համապատասխանում այն ասվածին, որ չորրորդ օրը պատերազմը դադարեցնելու առաջարկներ են եղել: Չի արտահայտվել ոչ մի միտք, որը երկիմաստ նշանակություն ունենար, օրինակ՝ այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի:

Խոսակցություններն այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի ռեսուրսների անբավարարւթյան պատճառով, եղել են Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստում: Ասվեց, որ մենք ունենք 2-3 օր, որից հետո պատերազմը տևեց ևս 20 օր»,- եթերի ժամանակ հայտարարել էր Գրիգորյանը:

Հիշեցնենք, սակայն, պատերազմից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը կոչ է արել միջոցներ ձեռնարկել և դադարեցնել պատերազմը:

Մանրամասները՝ Civilnet-ի տեսանյութում

Կիսվել նյութով