ՄամուլՏեսանյութ

Ալֆա հատուկջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն

Ալֆա հատուկջոկատայինները վնասազերծել են Նորքի ոստիկանության շենք ներխուժած զինված քաղաքացուն։ Ոստիկանությունը հայտնեցին, որ գործողությունն ավարտվել է։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված  տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:

Նշենք, որ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Կիսվել էջում