Աշխարհ

Ալպինիստի մարմինն ավելի քան 20 տարի պառկած է Էվերեստի գագաթին. ի՞նչ է տեղի ունեցել տարիներ առաջ

Ալպինիստի մարմինն ավելի քան 20 տարի պառկած է Էվերեստի գագաթին. ի՞նչ է տեղի ունեցել տարիներ առաջ

Blognews.am-ը գրում է․ Էվերեստը նվաճած տասնյակ մարդիկ այդպես էլ մնացել են դրա գագաթին՝ մշտնջենական սառնամանիքի մեջ: Նման մի ողբերգական դեպք պատահել է ավելի քան 20 տարի առաջ: Մինչ օրս մահացածի մարմինն ընկած է նույն վայրում, և նրա ինքնությունը հայտնի չէ:

Կանաչ կոշիկներով մարդը

Կանաչ լեռնագնացային կոշիկներով լեռնագնացը պառկած է Էվերեստի վրա 1996 թվականից ի վեր: Նա մահացել է ուժգին ձնաբքի ժամանակ՝ մայիս ամսվա գիշերներից մեկի ընթացքում: Այն արշավախմբում, որի անդամն այդ անձն էր, 6 հոգի կար:

Ալպինիստի մարմինն

Եղանակային պայմանների վատացումից հետո ալպինիստների մի մասը հրաժարվեց շարունակել ճանապարհը և հետ վերադարձավ: Մյուս խիզախները, այդ թվում նաև՝ Ցևանգ Փալջորն ու Ջորջ Մորուպը, շարունակեցին վեր բարձրանալ: Որոշ ժամանակ անց նրանք կապ հաստատեցին վերադարձածների հետ և հայտնեցին, որ գագաթին են հասել, սակայն դրանից հետո նրանց այլևս ոչ ոք չտեսավ:

րանից հետո արշավախմբի վերադարձած անդամները հայտարարություն տարածեցին այն մասին, որ Էվերեստի գագաթին կանաչ կոշիկներով անձի դի կա: Երկու տարի անց դժբախտ մարդը վերածվեց կարծես տեսարժան վայրի, և յուրաքանչյուրը, ով հասնում էր գագաթին, տեսնում էր նրան:

Մահացածի անձի պարզումը

Ուսումնասիրելով արտաքին հատկանիշներն ու հագուստը՝ հետազոտական խմբի անդամները եզրակացրին, որ Էվերեստի գագաթին պառկած է Փալջորի մարմինը: Մեկ այլ վարկածի համաձայն՝ մահացածը կարող է լինել Մորուպը, քանի որ հաջորդ օրը լեռը նվաճող ալպինիստները նշել են, որ կարծես թե տեսել են Ցևանգին ներքև իջնելիս: Ոմանք էլ կարծում են, որ դիակն այլ արշավախմբի անդամի է պատկանում:

Առաջին տեսաձայնագրությունը, որում տեսանելի է կանաչ կոշիկներով մարդու դին, արել է ֆրանսիացի Պապերոնը 2001 թ.: 20-ից ավելի տարվա ընթացքում այս դեպքի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել: Մարմինը մինչև 2014 թ. պառկած է եղել Էվերեստի հյուսիսարևմտյան գագաթին՝ 8,5 կմ բարձրության վրա: Որոշ ժամանակ անց այն ծածկեցին քարերով:

Կիսվել էջում