Աշխարհ

Ալլա Պուգաչովային հոսպիտալացրել են Իսրայելում

Ալլա Պուգաչովային հոսպիտալացրել են Իսրայելում

Նախօրեին լրատվամիջոցներում մտահոգիչ լուր հայտնվեց՝ Ալլա Պուգաչովան հոսպիտալացվել է Իսրայելում։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է իսրայելական փաբլիքներում, սակայն պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել։

Ինչպես հայտնում է «Էքսպրես գազետա»-ն՝ հղում անելով «НеМалахов» Telegram-յան ալիքին, Պրիմադոննան հիվանդանոց է տեղափոխվել նախաինֆարկտային վիճակում։ Ըստ լուրերի՝ նա վատ է զգացել սթրեսի պատճառով։

galkin alla pugacheva

Ավելի վաղ ինքը՝ Պուգաչովան, հաստատել էր, որ առողջական որոշ խնդիրներ ունի։ 73-ամյա երգչուհին ընդգծել է, որ ինքը չի արտագաղթել Իսրայել, այլ մեկնել է բուժման նպատակով։

Կիսվել նյութով