Ազատ խոսքՄամուլ

Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին

Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:

«Եվ այսպես, ի՞նչ մենք ունենք Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը. Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, եւ բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը:

թշնամու տանկեր

Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի եւ տեխնիկայի 4 անգամ ավել լինելու իր առավելությունը:

Ինչպես եւս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին եւ քիչ արդյունավետ են ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «լռվել են»»:

Կիսվել էջում