Մամուլ

Ալիևը «պատրաստ էր 5 միլիարդ դոլարի ներդրում անել Հայաստանում»․ Լուկաշենկոն գաղտնիք է բացել

Ալիևը «պատրաստ էր 5 միլիարդ դոլարի ներդրում անել Հայաստանում»․ Լուկաշենկոն գաղտնիք է բացել

Hraparak.am-ը գրում է․ Բելառուսի նախագահ Ալեքսադր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է ժամանակին միջամտել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրին։
«Ժամանակին, երբ, ՀԱՊԿ-ում նախագահում էր Բելառուսը, ես զբաղվել եմ այդ խնդրով։

Ալիևի հետ բանակցելիս ես իրեն կատակով հարցրի․ «Իլհամ Հեյդարովիչ, պետք է օգնենք Հայաստանին, եթե պահմանավորվեք»։ 

Խոսքը 6 շրջանների մասին էր։ Հայերը խոստովանել էին, որ դա իրենց հողերը չեն։

Եվ եթե այդ ժամանակ հայերը համաձայնեին վերադարձնել դրանք, ապա պատերազմ չէր լինի Ղարաբաղում, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը հանգիստ ռեժիմով կկարգավորվեր, բայց այդ ժամանակ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ՝ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեցին»,-այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, ինքն այդ ժամանակ Ալիևին խորհուրդ է տվել նաև, ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում, նաև մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի դա վստահության ու վերջնական հաշտության օրինակ լինի երկու ժողովուրդների համար։ Լուկաշենկոյի խոսքով, Ալիևը ժպիտով պատասխանել է, թե համաձայն է առաջին փուլում 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդնում անել Հայաստանում։

Հիշեցնենք, որ համացանցում վաղուց շրջանառվում է Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի այն զրույցը, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 5-6 միլիարդ է առաջարկել ՀՀ այն ժամանակվա նախագահին՝ Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց, ինչին կոշտ ու բացասաբար է պատասխանել Սերժ Սարգսյանը։

Կիսվել նյութով