Աշխարհ

Ալիևը հայտարարել է, որ «Հայրենական մեծ պատերազմում» անհնար կլիներ հաղթանակը առանց ադրբեջանական նավթի

Ալիևը հայտարարել է, որ «Հայրենական մեծ պատերազմում» անհնար կլիներ հաղթանակը առանց ադրբեջանական նավթի

Այս մասին գրում է «Риа Новости»-ն․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի հաղթանակն անհնար կլիներ առանց Ադրբեջանից նավթ և նավթամթերք մատակարարելու:

«Ադրբեջանը Կարմիր բանակի համար մատակարարել է նավթի 70%-ը, վառելիքի 80%-ը և յուղերի 90%-ը, առանց դրա պատերազմում հաղթանակն անհնար կլիներ»,- ասել է Ալիևը:

Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Ադրբեջանի ավելի քան 600 հազար ներկայացուցիչ, նրանցից 300 հազարը զոհվել է, 120-ը ստացել են բարձրաստիճան կոչումներ Սովետական Միությունից։

«Մենք ոգեկոչում ենք պատմության այս օրը, խորապես հարգում ենք մարտի դաշտում և թիկունքում հաղթանակի գործում ներդրում ունեցած անձանց հիշատակը, հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմից աշխարհը փրկած սպաների և զինվորների սխրանքներին»,- ասել է Ալիևը:

Կիսվել նյութով