Աշխարհ

Ալիևը առաջարկել է Լաչին քաղաքը հանձնել Ադրբեջանին և նոր միջանցք ստեղծել Հայաստանի և Ղարաբաղի միջև

Ալիևը առաջարկել է Լաչին քաղաքը հանձնել Ադրբեջանին և նոր միջանցք ստեղծել Հայաստանի և Ղարաբաղի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ փորձ է կատարվել խաթարելու հրադադարի համաձայնությունը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահը առաջարկել է ստեղծել միջանցք, որը կկապի Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան հատվածի հետ։

Միաժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը ամբողջապես ռուսական խաղաղապահների հսկողության տակ է՝ 5 կմ լայնությամբ, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությամբ։ Նա նաեւ առաջարկել է Լաչին քաղաքը հանձնել Ադրբեջանին եւ նոր միջանցք ստեղծել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։

Պուտին Ալիև Փաշինյան

«Հիմա բոլորը լավ գիտեն, որ Լաչինի միջանցքը անցնում է Լաչին քաղաքով: Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում ես ասացի, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի: Հետևաբար, մենք առաջարկում ենք կառուցել նոր միջանցք»:

Մշակել երթուղի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցքի համար և կառուցել այն: Այստեղ նշվում է ժամկետը` երեք տարվա ընթացքում:

Բայց ես հավատում եմ, որ դա կարող ենք անել ավելի վաղ: Նոր միջանցքի պարամետրերը որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ:», – ասել է Ալիևը իր ժողովրդին ուղղված ուղերձում:

Կիսվել նյութով