ՄամուլՇոու-բիզնես

Ալինա Մարտիրոսյանը և Կարեն Արայանը՝ արշավականների հետ Արագածի գագաթ բարձրանալիս խնդիրներ են ունեցել, նրանց օգնության են հասել փրկարարները

Ալինա Մարտիրոսյանը և Կարեն Արայանը՝ արշավականների հետ Արագածի գագաթ բարձրանալիս խնդիրներ են ունեցել, նրանց օգնության են հասել փրկարարները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության և Աշտարակի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10-ից ավելի քաղաքացիներ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս են եղել, երբ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար անհրաժեշտ է բժիշկների և փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական խումբը։

aragac

Ժամը 08։20-ի սահմաններում այդ քաղաքացիները, ովքեր արշավականներ են եղել, հայտնվել են փրկարարների տեսադաշտում, որից հետո փրկարարները մոտեցել են նրանց և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ու այս պահին էլ խմբի բոլոր անդամներին ուղեկցում են անվտանգ վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խմբի մեջ են հայտնի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու նկարիչ Կարեն Արայանը։

Կիսվել նյութով