Մամուլ

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

Aravot.am-ը գրում է․«Գիշերն ազատ է արձակվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Նրան երեկ երեկոյան տարել էին ԱԱԾ: Հիշեցնենք, որ երեկ բերման էին ենթարկել նաև նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին, և այսօր հաղորդվեց, որ նա կասկածվում է սպանության փորձի մեջ. «Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։ Հուլիսի 4-ին Հ.Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ»: Որևէ տեղեկություն չկա, որ նրան ձերբակալել են: Հիշեցնենք նաև, որ սա երկրորդ դեպքն է, որ Ալեքսանդր Սարգսյանին բերման են ենթարկում ու հետո անաղմուկ ազատ արձակում:

Հ. Գ. Հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Հայկ Սարգսյանը ևս ազատության մեջ է՝  նրա խափանման միջոցն ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին»։

Աղբյուր՝ Aravot.am

Կիսվել էջում