Շոու-բիզնես

Ալեքսանդր Բաբասյանը կնոջը մատուցած իր ամենահիշարժան անակնկալի և Վալենտինի օրը կնոջից հեռու լինելու մասին

Ալեքսանդր Բաբասյանը կնոջը մատուցած իր ամենահիշարժան անակնկալի և Վալենտինի օրը կնոջից հեռու լինելու մասին

Հայկական շոուբիզնեսի աչք գրավող զույգերից են Ալեքսանդր ու Լիլիթ Բաբասյանները։ Չնայած շատ բամբասանքներին ու չարախոսություններին՝ նրանք սիրով ու ամուր ընտանիք են։ Ալեքսանդրն օրինակելի հայր է որդու՝ Ալեքսանդրի համար և գրեթե միշտ իր Ինստագրամում տարածում է իր տեսանյութերն ու կիսվում իր առօրյայով։

Ո՞ր տոնն են նախընտրում ամուսինները՝ Սուրբ Սարգի՞սը, թե՞ Վալենտինը, ինչպես են սիրում նշել այն ու ինչ են սովորաբար նվիրում իրար։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք Ալեքսանդր Բաբասյանի հետ, ով, ի դեպ, պարզվեց, շատ ռոմանտիկ անձնավորություն է։

– Սիրո տոներից նախընտրում եք Սուրբ Սարգի՞սը, թե՞ Վալենտինի տոնը։

– Իհարկե, Սուրբ Սարգիսը, որովհետև այն մեր եկեղեցական տոնն է, բայց տոնել ենք թե՛ Սուրբ Սարգիսը, թե՛ Վալենտինի տոնը։ Նույնիսկ եղել է, որ տարբեր երկրներում ենք անցկացրել այդ օրերը։

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան անակնկալը։

– Երբ Ռուսաստանում էինք, գիշերը՝ ժամը 12-ին, Լիլիթը, քնից արթնանալով, տեսնում է, որ ամբողջ սենյակը զարդարված է մոմե սրտիկներով, նվերներով ու շոկոլադով: Կնոջս համար իհարկե ռոմանտիկ եմ։

Կիսվել էջում