ԱշխարհՇոու-բիզնես

Ալեն Դելոնը պատրաստվում է էֆթանազիայի ընթացակարգին. նա հրաժեշտ է տվել երկրպագուներին

Ալեն Դելոնը պատրաստվում է էֆթանազիայի ընթացակարգին. նա հրաժեշտ է տվել երկրպագուներին

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը պատրաստվում է էֆթանազիայի ընթացակարգին։ Marca-ի իսպանական հրատարակությունը հրապարակել է Ալեն Դելոնի կոչն իր երկրպագուներին.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուղեկցել ու աջակցել են ինձ այս տարիների ընթացքում։

Հուսով եմ, որ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար ոչ միայն աշխատանքում, այլև առօրյա կյանքում հաղթանակների ու պարտությունների արանքում։ Շնորհակալություն, Ձեր Ալեն Դելոն»,-նշել է նա։

alen delon 2

Անցյալ տարի Դելոնը տարբեր հարցազրույցներում խոսել է էֆթանազիայի մասին։ Դրանում Դելոնը բնական լուծում է տեսնում այն ​​մարդու համար, ով, հասնելով որոշակի տարիքի, ինչ-որ պահի ցանկանում է հանգիստ մահանալ։

Էֆտանազիա (հունարեն՝ ευθανασία – լավ մահ), ցավերից և տառապանքից ազատելու համար կյանքից զրկելն է։

Կիսվել նյութով