Մամուլ

Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից

Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից, – այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից։

Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնենք, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժածին տեղափոխելու համար օգտագործվում է սանավիացիան: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար:

Կիսվել նյութով