Մամուլ

Ալավերդիում թեք կայանված, առանց վարորդի մեքենան վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա. վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել` փողոցի թեք կայանված առանց վարորդի մեքենան վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա: Այս մասին տեղեկանում ենք Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

«Երեխային տեղափոխել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երեխան Վանաձորի ԲԿ–ում ստոծանու պլաստիկ վիրահատության է ենթարկվել:

Վիճակը կայունանալուց հետո նա տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Վիճակը ծայրահեղ ծանր է:

Share