Մամուլ

ԱԻՆ-ը սնունդ և այլ օգնություն է տրամադրել խոցելի խմբերին

ԱԻՆ-ը սնունդ և այլ օգնություն է տրամադրել խոցելի խմբերին

Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր:

Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգրկված են Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Իջևան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Արտանիշ, Սոթք, Վայոց ձորի մարզի Արենի, Զառիթափ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներն իրենց բնակավայրերով:

«Փաթեթների տրամադրման գործընթացը շարունակվում է:

Կիսվել նյութով