Մամուլ

ԱԻՆ-ը Զվարթնոց օդանավակայանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին

ԱԻՆ-ը Զվարթնոց օդանավակայանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին

Հունիսի 8-ին, ժամը 14։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

ain rumb

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Նշենք, որ ժամեր առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ էր ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Կիսվել էջում