ՄամուլՔաղաքականություն

ԱԺ փոխնախագահների անուններն արդեն հայտնի են

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ փոխնախագաների քվեարկության արդյունքները: Նա նշեց, որ 132 պատգամավորներից մասնակցել են 130-ը: Աժ փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը:

Ալեն Սիմոնյանի կողմ է քվեարկել 109 պատգամավոր, դեմ` 20, Լենա Նազարյանին կողմ` 124, դեմ` 3: Վահե Էնֆիաջյանը ընտրվեց 105 կողմ ձայնով, իսկ Մանե Թանդիլյանը ստացավ 19 ձայն:

Կիսվել էջում