Մամուլ

ԱԺ պատգամավորներից ով ինչ տուն ու մեքենա է գնել. հարցում (Տեսանյութ)

ԱԺ պատգամավորներից ով ինչ տուն ու մեքենա է գնել. հարցում

Armlur.am-ը գրում է․ 2019 թվականի հունվարին ձեւավորվեց յոթերորդ գումարման Ազգային ժողովը եւ կայացավ առաջին նիստը: Հեղափոխությունից հետո նոր խորհրդարանն ունեցավ 132 պատգամավոր:

Armlur.am լրատվականը փորձել է հեղափոխությունից հետո ձեւավորված նոր խորհրդարանի պատգամավորներից պարզել, թե իրենց մեկ ու կես տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ինչ անշարժ եւ շարժական գույք են ձեռք բերել:

Նշենք, որ դեռեւս 2019 թվականի նոյեմբերին ՀՀ-ում ձեւավորվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին պետք է հայրենի պաշտոնյանները ներկայացնեն իրենց ունեցվածը՝ պաշտոնավարման ժամանակաշրջանից, հանրությանը ներկայացնելով, թե ինչ են ունեցել եւ ինչ են կարողացել ձեռք բերել պաշտոնը ստանալուց հետո:

ArmLur.am-ը հայրենի խորհրդարանի պատգամավորների հետ զրուցել ու բացահայտել է, թե ինչ ունեցվածք են կարողացել նրանք «կուտակել» իրենց պատգամավորական մանդատը ստանալուց հետո:

Մանրամասները տեսանյութում

Կիսվել էջում