Մամուլ

ԱԺ նախկին պատգամավորի մահից հետո, Հակոբյանների տունը կռիվ է ընկել

«Շամպայն գինիների» գործարանի սեփականատերեր, ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդիների եւ հորեղբոր՝ Հրայր Հակոբյանի միջեւ ընտանեկան ունեցվածքի շուրջ ծագած վեճը չի ավարտվում։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

Հակոբյանների տունը կռիվ ընկավ այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորի անսպասելի մահից հետո Հակոբյան եղբայրների համատեղ սեփականություն «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն անցավ պատգամավորի եղբորը՝ Հրայր Հակոբյանին։

Պատգամավորի որդիներըիրենց հորից ստացած ժառանգությունը համարեցին անբավարար եւ հորեղբորը փողային պարտք ու պահանջ ներկայացրեցին: Երբ բանակցություններով չստացվեց հարցին լուծում տալ դիմեցին ՀՀ սնանկության դատարան՝ «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով: 

Պարզվում է՝ ՀՀ սնանկության դատարանի վարույթում քննվող՝ Վերսանդիկ Հակոբյանի որդու՝ Արմեն Հակոբյանի անունից «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ գործով որոշում է կայացվել՝  հօգուտ «Գարանտսերվիս» ընկերության: Այսինքն՝ դատարանը մերժել է Վերսանդիկ Հակոբյանի որդուԱրմեն Հակոբյանի հայցը։ Վերսանդիկ Հակոբյանի որդիները, սակայն, որոշել են չհանձնվել նրանք պատրաստվում են դիմել Վերաքննիչ  դատարան։ 

«Հրապարակը» փորձեց Հրայր Հակոբյանից տեղեկանալ, թե ի վերջո ինչումն է խնդիրը, ինչու չեն կարողանում ինքն ու զարմիկները համաձայնության գալ եւ ինչու են ներընտանեկան վեճը դարձրել դատական քննության առարկա։

«Իրենք դժգոհում են Հայաստանի օրենքից։ Եղբորս բաժնետոմսերի 50 տոկոսը միանվագ տրվել է իրենց մորը, հետո նոր մնացածը բաժանվել է 4 մասի։ Ես չգիտեմ, թե իրենք ինչ են շահելու, որ ընկերությունը սնանկ ճանաչվի, բայց Վերաքննիչ դատարանն էլ ընկերությունը սնանկ չի ճանաչելու։ Իմ եղբոր որդիների ասելով՝ Ռուբեն Հայրապետյանը (գազի Ռուբո) եւ ես միջնորդել ենք դատարանին, որը հօգուտ մեզ է որոշում կայացրել։

Ես չգիտեմ, թե ինչու է նրանց մոտ նման կարծիք ստեղծվել, այդ հարցը պետք է տալ նրանց։ Ռուբեն Հայրապետյանին իրենք են եկել դիմել, ասել են՝ մեր պապայի ընկերն ես եղել, կարո՞ղ ես միջնորդել։ Նա էլ ասել է՝ օրենքով ինչ-որ ձեզ հասնում է՝ ստացել եք»,-մեկնաբանեց Հրայր Հակոբյանը։

Հակոբյանը պնդում է՝ տարվա մեջ մի քանի անգամ է լինում Հայաստանում, չէր կարող որեւէ մեկին միջնորդել, չի խառնվում անգամ եղբոր ընտանիքում ծագած վեճերին, շեշտում է՝ օրենքով ոնց-որ հարկն է՝ եղբոր ունեցվածքը բաժանվել է։

«Պետությունը կեսը տվել է մորը, մնացածը բաժանել է 4 մասի, վերջ։ Եղբորս որդիներն ասում են՝ խի է պետությունն այդպես արել, թո՛ղ ամբողջը տար մեզ։ Իմ անձի հետ կապված ոչ մի բան չկա, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ, չեմ էլ մասնակցել։

Այն, ինչ գրված է եղել իմ եղբոր անունով՝ պետությունը նոտարով բաժանել է։ Ես որեւէ մեկի միջոցով չէի կարող խառնվել այդ հարցերին, Երեւանում էլ տարին մի քանի անգամ եմ լինում։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել էջում